Չինաստանում ամեն տարի լրացուցիչ 3 միլիոն երեխայի ծնունդ է սպասվում այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հրաժարվեցին «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունից: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։
Այս միտումը կդիտվի առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Հոկտեմբերի վերջին Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ընտանիքներին թույլ է տվել երկրորդ երեխա ունենալ:
Նշվում է, որ 2014 թվականին Չինաստանում ծնվել է շուրջ 17 մլն երեխա։









































