Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, և որի վրա առկա են խմբի բոլոր անդամների ստորագրությունները, աճուրդում վաճառվել է 27 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին երգիչը գրել է Facebook-ի իր էջում։
Լոս Անջելեսում կայացած «Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ կազմակերպված աճուրդում վաճառված կիթառի ողջ գումարը կփոխանցվի վանաձորաբնակ կարիքավորներին: