Երևանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 417 երեխա՝ 212 տղա, 205 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38458 քաղաքացի: