Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Չենք բողոքարկել, ոչ էլ բողոքարկելու ենք. Վերնիսաժի գործով Վալերի Հովհաննիսյանի հարազատները փոշմանել են

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի մասնակցությամբ Վերնիսաժի կրակոցների գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերի Հովհաննիսյանի հարազատները որոշել են չբողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վալերիի մայրը՝ տիկին Լիա Հովհաննիսյանը։ «Չենք բողոքարկել, ոչ էլ բողոքարկելու ենք։ Ինչ եղել-եղել է, էլ ինչ անենք»,- ասաց նա։

Մինչդեռ հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակումից հետո Վալերիի հայրը դատարանի առաջ լրագրողների հետ զրույցում վրդովված հայտարարեց, որ գնալու են մինչև վերջ։ «Գործը վերաբացելու եմ ու իսկական մեղավորներին առաջ բերեմ, գնալու եմ մինչև վերջ, ու բոլոր մեղավորները խմբակայինով նստելու են։ Դատարանը կաշառված է, մեշոկով փող է վերցրել, դրա համար էլ տենց վճիռ հրապարակեց»,- հայտարարեց հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, համարելով, որ Գոռ Առաքելյանի պատիժը շատ մեղմ է։ «Թող պարգևատրեին, սենց լավ չի»,- ասել էր նա։

Ավելի ուշ Վալերիի հարազատները տարբեր լրատվամիջոցներով նույնպես հայտարարում էին, որ բողոքարկելու են, գնալու են մինչև վերջ, քանի որ իրենց տղան իրականում տուժող է, ոչ թե մեղադրյալ, իր վրա են կրակել, 3 անգամ վիրահատել են, աղիքները կախված վիճակում հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, ու հնարավոր չի, որ այդ ամենից հետո մի բան էլ 3 տարվա անազատության դատապարտվի։

Իսկ հնարավո՞ր է ձեզ վրա պատգամավորի ընտանիքի կողմից ճնշումներ են եղել, կամ ձեզ փոխզիջումային տարբերակ են առաջարկել՝ հարցրինք տիկին Լիային: «Ոչ, ոչ։ Մենք դեռ մտածում ենք՝ ինչ անենք։ Ու հետո՝ նրանք ով են, որ մեզ վրա էլ ճնշում գործադրեն։ Ինչ որ կարողացան՝ արեցին, հիմա էլ ի՞նչ կարող են անել, որ ճնշում գործադրեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ բայց ձեր ամուսինը առաջին ատյանի դատարանի որոշումից հետո շատ հաստատակամ պնդում էր, որ գնալու եք մինչև վերջ ու բոլոր իրական մեղավորներին առաջ եք բերելու, իսկ հիմա ասում եք՝ չենք բողոքարկելու, նա ասաց։ «Էս պահին ես չեմ ուզում խոսել դրա մասին։ Կգա ժամանակը՝ ես կխոսեմ դրա մասին»։

Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք՝ հիմա է՞լ է համարում, որ Վալերիի պատժաչափն ավելին էր, քան կատարված արարքն էր։ «Աղջիկ ջան, ինքն արարք չի կատարել։ Դատավորը կաշառված է օտ ի դո։ Մի հատ կաշառված ու թարախ դատավոր է, որը պետք է Աստծո առաջ պատասխան տա։ Ես իրա դատաստանը թողնում եմ Աստծո վրա։ Նա դատավոր չի, նա կաշառակեր խուժան է»,- բորբոքված ասաց տիկինը՝ հավելելով. «Եթե նա կաշառք չի վերցրել, ինչպե՞ս կարելի էր 5 հոգու խփողին 6 տարի տալ, իսկ իր մեքենայի մեջ նստած իմ տղայի վրա եկել կրակել են, մի բան էլ դատում են։ Ինչպե՞ս կարելի է էդպես»։

Վալերիի մորից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ չեն բողոքարկում դատարանի որոշումը, եթե այդքան համոզված են, որ անարդարություն է տեղի ունեցել։ «Էդ մասին չեմ ուզում խոսել, գերադասում եմ չխոսել, կգա ժամանակը՝ կխոսեմ»։

Տիկին Լիան նաև նշեց, որ առաջիկայում նախատեսված է Վալերիի հերթական վիրահատությունը, որը պետք է իրականացվի քաղաքացիական հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը 2014 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, Վերնիսաժի մոտ վեճի էին Գոռ Առաքելյանի հետ և բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաև պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար և երկամսյա նախնական կալանք սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաև Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նույն մեղադրանքով հուլիսին կալանավորվել էր նաև Վալերի Հովհաննիսյանը, ով, ինչպես արդեն նշեցինք, դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։

Յուվեցի Կարոյի փեսան՝ Գոռ Առաքելյանը, անհամեմատ թեթև պատիժ ստացավ։ Մեղադրող դատախազը նրա համար պահանջել էր 9 տարի, մինչդեռ դատարանը սահմանեց 6 տարի 5 ամիս պատժաչափ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում