Land Rover ընկերությունը ներկայացրել է պատմության մեջ Range Rover-ի առաջին կաբրիոլետը: Նորույթը դարձել է Range Rover Evoque քրոսովերի նոր մոդիֆիկացիան, որը ստացել է Convertible անվանումը, հայտնում է Korrespondent.net-ը:
Ավտոմեքենան ունի Z-աձև մեխանիզմով կտորե տանիք, որը հավաքվում է նստատեղերի երկրորդ շարքի հետևում: Տանիքը բացվում է 21 վայրկյանում և հավաքվում 18 վայրկյանում:
Կաբրիոլետը ստացել է չորս գլանանոց Ingenium երկու շարժիչ, որոնք աշխատում են բենզինով և դիզելով: Առաջին շարժիչի հզորությունը 240 ձիաուժ է, իսկ երկրորդինը` 180 ձիաուժ:
Մեքենան ունի ուղևորներին պաշտպանող, ինչպես նաև նոր մուլտիմեդիոն համակարգեր:
Հայտնի է դարձել, որ Range Rover Evoque Convertible-ը արդեն 2016 թվականի գարնանը այն կվաճառվի աշխարհի 170 շուկաներում:


















































