Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (HDK) խոսնակ Սեբահաթ Թունջելը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին, որ երկրի ներսում բախումների խորացումն աղետալի հետևանքներ կունենա Թուրքիայի համար։
«Վերջին 30-40 տարիներին մենք ականատես ենք եղել, որ Թուրքիայի ժողովուրդները հստակ հասկացել են՝ պատերազմը հարցի լուծում չէ։ 50.000-ից ավելի մարդ է սպանվել։ Թուրքիան կրել է միլիարդավոր դոլարի վնաս և շարունակում է կրել։
Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ սպանդ իրականացնելով, փողոց դուրս գալու վրա արգելք դնելով, Թուրքիայում չի լինելու խաղաղություն ու կարգավորում։ Դուք պետք է հրաժարվեք այդ քաղաքականությունից»,- ասել է Թունջելը։
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) խորհրդարանում քրդերի ներկայացուցիչն է։ Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ դուք Թուրքիան տանում եք կոնֆլիկտի ճանապարհով։ Պետք է կարգավորման գործընթացը դուրս բերել փակուղային վիճակից»,- հավելել է նա։








































