Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, խարդախության համար 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը և մեկ այլ դատապարտյալ Փայլակ Խանամիրյանը դադարեցրել են հացադուլը: «Այս պահի դրությամբ` երեք դատապարտյալ է շարունակում հացադուլը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:










































