Չինաստանի որոշ շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը 56 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորման՝ հայտնում է The Guardian-ը։
Կիրակի սմոգի պատճառով Չինաստանի հյուսիսարևելյան հատվածի բնակիչները ստիպված են եղել հաստատություններում գտնվել և նույնիսկ օգտվել հակագազերից։ Լյաոնին մարզում գրանցվել է PM2.5 մասնիկների ռեկորդային մակարդակ։ Այդ մասնիկները կարող են օնկոլոգիական և սրտանոթային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։ Վնասակար մասնիկների տարածումը կապված է այն բանի հետ, որ ցրտերի սկսվելու հետ չինացիները սկսել են ավելի շատ ածուխ վառել տները տաքացնելու համար։
Սոցցանցերում տեղի բնակիչները հայտարարել են, որ տեղի է ունենում «օդային ապոկալիպսիս»։








































