The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ Ռիդլի Սքոթի «Մարսեցին» ֆիլմը դարձել է նախորդ շաբաթ ամերիկյան վարձույթում ամենաշատ գումարներ հավաքած երրորդ ֆիլմը։ Այն վարձույթում հավաքել է 9.3 միլիոն դոլար։
Ընդհանուր առմամբ, ֆիլմը տնային վարձույթում հավաքել է 197.1 միլիոն դոլար։ Այդպիսով նա գերազանցել է «Գլադիատոր» ֆիլմի ռեկորդը՝ 187.7 միլիոն դոլար։ Միջազգային վարձույթում «Մարսեցին» հավաքել է 458.5 միլիոն դոլար։
Ամերիկյան վարձույթում առաջատարը Ջեյմս Բոնդի հերթական ֆիլմն է՝ 73 միլիոն դոլար։










































