ԱՄՆ Արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակի (USPTO) կայքում հրապարակվել է Apple-ի արտոնագրման դիմումը՝ սմարթֆոնների անվտանգությունը ապահովող նոր տեխնոլոգիայի մասին: Այս մասին հայտնում է 3Dnews-ը:
Խոսքը սմարթֆոնում ներկառուցված, այսպես կոչված, «խուճապի ռեժիմի» ակտիվացման համար տվյալների գրանցման Touch ID սենսորի օգտագործման մասին է:
Առաջարկված տեխնոլոգիայի շնորհիվ օգտատերը կարող է առաջարկել «գաղտնի» մատնահետք, որը ճանաչելով՝ սմարթֆոնը անցնում է հատուկ Panic Mode ռեժիմին: Դա կարող է նշանակել լիակատար արգելափակում, նախօրոք տրված համարներով հաղորդագրորությունների գաղտնի ուղարկում, աուդիո և տեսաձայնագրության ակտիվացում:
Նոր գործառույթը կարող է պիտանի լինել այն դեպքում, երբ մարդուն անհրաժեշտ է շտապ կանչել օգնություն, սակայն դա պետք է անել հնարավորինս աննկատ:
Դիտարկվում է նաև այն հնարավորությունը, որ տարբեր մատնահետքերի ճանաչման դեպքում սմարթֆոնը կարողանա մեխանիկորեն ակտիվացնել աշխատանքի տարբեր ռեժիմներ, օրինակ՝ անմիջապես անցնել անհրաժեշտ ծրագրին կամ կատարել զանգեր:








































