ԵՄ-ում կոսմետիկ փոփոխությունները Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին չեն շեղի լուրջ հարցերից: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:
«Խոսքը հիմնարար փոփոխությունների ուղղության մասին է, որով ընթանում է Եվրամիությունը: Բրիտանացիներից չի հաջողվի ազատվել ԵՄ աշխատանքներում կոսմետիկ փոփոխություններով»,- ասել է նա:
Արտգործնախարարը նաև նշել է, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակում, որը գրել է վարչապետ Դևիդ Քեմերոնը, ասվում է փոփոխությունների բոլոր մանրամասների մասին:










































