Գերմանիայի պաշտպանության նախարարությունը զինված ուժեր չի գործածի արտաքին սահմանների պաշտպանության համար` միգրացիոն ճգնաժամի պայմաններում: Այս մասին DPA-ի հետ հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Դա ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում, ոչ թե Բունդեսթագի»,- ասել է նախարարը:
Նման կերպ նա մերժել է Բունդեսթագի պատգամավոր Հենինգ Օթեի առաջարկությունը, որը կողմ էր Ավստրիայի հետ սահմանին անդաչու սարքեր կիրառելուն, որտեղից Գերմանիա են ժամանում ներգաղթյալների մեծամասնությունը:








































