Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ Գերմանիային կոչ է արել առավել ակտիվորեն լուծել փախստականների խնդիրները, ինչպես նաև մասնակցել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությանը, գրում է Welt am Sonntag թերթը:
Հարցազրույցում Դոնալդ Տուսկը Գերմանիային երախտագիտություն է հայտնել, որ այն իր վրա է վերցրել ԵՄ-ում առաջնորդի դերը և Բեռլինին կոչ արել առավել ակտիվ գործել, որպեսզի Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված դրությունը դուրս չգա վերահսկողության տակից:
«Առաջնորդի պատասխանատվությունը ենթադրում է նաև Եվրոպայի արտաքին սահմանների պաշտպանություն` ԵՄ այլ երկրների հետ համատեղ»,- ասել է Տուսկը:









































