Ֆուտբոլի Ղազախստանի Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Աստանա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ակտոբե»-ին:
Խաղը բավական բարդ ստացվեց: Տանտերերը շարունակ գրոհներ էին ձեռնարկում, սակայն չէին կարողանում գոլով ավարտել դրանք: Ի վերջո «Աստանա»-ին հաջողվեց խաղավերջին՝ 88-րդ րոպեին, գրավել «Ակտոբե»-ի դարպասն ու առավելության հասնել:
Նշենք, որ «Ակտոբե»-ի կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Ղազախստանի Պրեմյեր լիգա. 32-րդ տուր. «Աստանա» – «Ակտոբե»՝ 1:0
Գոլը՝ 88´ Կաբանանգա(1:0)






































