Ֆրանսիայի 1-ին լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Պարի Սեն Ժերմեն»-ը «Պարկ դե Պրինս» մարզադաշտում ընդունեց «Թուլուզ»-ին:
Տանտերերը պարզապես չնկատեցին մրցակցին՝ վերջինիս դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ: Իր հաշվին դուբլ գրանցեց Զլատան Իբրահիմովիչը, իսկ Դի Մարիան, Լուկասն ու Լավեսին խփեցին մեկական գոլ:
Ֆրանսիայի 1-ին լիգա. 13-րդ տուր. ՊՍԺ – «Թուլուզ»՝ 5:0
Գոլերը՝ 6´ Դի Մարիա(1:0), 18´ Իբրահիմովիչ(2:0), 66´ Լուկաս(3:0), 75´ Իբրահիմովիչ(4:0), 79´ Լավեսի(5:0):





































