Լեհաստանի 1-ին դիվիզիոնի 16-րդ տուրի շրջանակում «Բելխատուվ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ռոզվոյ Կատովիցե»-ին:
«Բելխատուվ»-ը, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Աղվան Պապիկյանը, 0:2 հաշվով պարտություն կրեց: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Լեհաստանի 1-ին դիվիզիոն. 16-րդ տուր. «Բելխատուվ» – «Ռոզվոյ»՝ 0:2
Գոլերը՝ 17´ Կուն(0:1), 43´ Յարոշեկ(0:2):








































