Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը երկարաժամկետ հեռանկարում չի տեսնում Բաշար Ասադին որպես Սիրիայի նախագահ: Թեհրանում այսպիսի կարծիք է նա հայտնել լրագրողների առաջ՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ բանակցություններից հետո: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:
«Ես իմ գործընկեր Լարիջանիին հայտնել եմ իմ կարծիքը, որ Բաշար Ասադը՝ որպես Սիրիայի նախագահ, ոչ մի երկարատև հեռանկար չունի: Սակայն նրա համար գոյություն ունի կարճաժամկետ հեռանկար, և մենք պետք է այդ երկու գործոնը միասին հաշվի առնենք»,- ասել է Շուլցը:
Նա նաև խոստովանել է, որ «յուրաքանչյուր ժողովուրդ իր ապագան ընտրելու իրավունք ունի»:










































