Monday, 15 06 2026
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին

Մի ապրիլի 24 էլ «գլորեցինք». թուրք վերլուծաբան

Թուրքական Hürriyet թերթում հրապարակվել է թուրք անվանի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդի հոդվածը, որում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու արաբական աշխարհի զարգացումներին.

«Մի ապրիլի 24 էլ անցավ պատմության գիրկը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհիվ հաջողվեց խուսափել թուրք-ամերիկյան ճգնաժամից: Օբաման օգտագործեց նախորդ դեպքերում կիրառած մարտավարությունը և փորձեց իր խոսքերով բավարարել երկու կողմին էլ: Նա հայերի պահանջած «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն գործածեց «Մեծ եղեռն» եզրույթը:

Սակայն ստացվեց այնպես, որ ո´չ հայերը, ո´չ էլ թուրքական իշխանությունները գոհ չմնացին Օբամայի ելույթից:

Ցեղասպանության վտանգը դեռ չի անցել, 2015 թվականից սկսած` Թուրքիան կրակն է ընկնելու: Դրանից խուսափելու համար մենք արդեն այսօրվանից պետք է հստակ ռազմավարություն մշակենք: Դրա համար մենք դեռ 4-5 տարի ունենք: Եթե դա տեղի չունենա, ապա մենք կարող ենք կանգնել մեծ խնդիրների առջև»:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին էլ Բիրանդը գրել էր. «2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության բանաձևի հետաձգմամբ մենք դժվարությամբ խուսափեցինք մեր դարպասում գոլ ընդունելուց:

Օբամայի վարչակազմի կողմից գործադրած ճնշման, ինչպես նաև Հրեական լոբբիի ակնկալվող աջակցության բացակայության պարագայում այդ գնդակը մեր դարպասից շեղությամբ անցավ: Այդ ժամանակ յուրաքանչյուրս ազատ շունչ քաշեցինք: Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում:

Հնարավոր է, որ ապրիլին ի հայտ գա հերթական բանաձևը: Եթե դա էլ հաջողություն չունենա, ապա հաջորդ տարի դարձյալ կկրկնվի նույնը: Եվ այսպես կշարունակվի մինչև 2015 թվականը` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Դա վերաբերում է նաև Թուրքիայի հանդեպ գործադրվող ճնշմանը:

Մենք պետք է կարևոր քայլ կատարենք, որպեսզի մինչև 2015 թվականը խուսափենք Ցեղասպանության հետ կապված՝ մեզ համար անսպասելի զարգացումներից: Միակ ելքը Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վավերացումն է: Դրանով իսկ կվերացվեն մեր հանդեպ կիրառվող ճնշումները:

Քանի դեռ չեն վերակենդանացվել հայ-թուրքական արձանագրությունները, մենք չենք պրծնի հայերի ձեռքից: Հակառակ դեպքում մինչև 2015 թվականը ամեն տարի մենք այսպիսի զարգացումներ կապրենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում