Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը բաց կթողնի Գերմանիայի առաջնության առաջիկա հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի առաջիկա մրցակիցը «Շալկե-04»-ը: Ռոյսը մկանային կտրվածք ունի, որը ստացել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Գաբալա»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Ըստ նախնական տվյալների՝ Ռոյսը բաց կթողնի մոտ 2 շաբաթ:






































