Google կորպորացիան բանակցություններ է վարում պրոցեսոր արտադրողների հետ, որպեսզի զբաղվեն Android սարքավորումների համար չիփերի համատեղ նախագծմամբ և ստեղծմամբ: Այս մասին հաղորդում է The Information-ը:
Նշվում է, որ ըկերությունն առաջարկում է արտադրողներին «չիփի համակարգով» համատեղ արտադրության տարբերակներ: Նման կերպ ընկերությունը կկարողանա Android-ն առավել միատեսակ դարձնել: Սակայն Google-ը կարող է ներգրավել միայն մանր արտադրողներին` մեծ թվով մրցակիցների խոշոր լինելու պատճառով:









































