Billboard-ին տված հարցազրույցում կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ վաղ շրջանում հանրաճանաչ դառնալը դեռահաս արտիստների մեծ մասի համար ավարտվում է աղետով:
«Նայե՛ք վիճակագրությանը։ Տեսեք, թե քանի աստղ-երեխա է խենթացել։ Այդ կենսաոճը սարսափելի է»,- ասել է նա։ 21-ամյա կատարողը պատմել է, որ փառքը երկու տարի առաջ «գործնականում կործանել» է իրեն։ Այն ժամանակ երգիչը որոշել է հեռանալ շոու-բիզնեսից, սակայն հետագայում փոշմանել է։
Բիբերի նոր ալբոմը, որը ստացել է Purpose անվանումը, կթողարկվի 2015 թվականի նոյեմբերի 13-ին։ Հաղորդվում է, որ Բիբերը հանրաճանաչ է դարձել 13 տարեկան հասակում։








































