Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իրեն «արքայական ակումբ»-ի լեգենդար ֆուտբոլիստ է համարում: Նրանց, ովքեր կասկածում են, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կոչ է անում ուշադրություն դարձնել վիճակագրությանը:
«Անհրաժեշտություն չկա, որպեսզի ասեմ, թե ես ֆուտբոլի պատմության մեջ եմ մտել: Ես լեգենդ եմ, ինչի մասին վկայում է վիճակագրությունը: Խաղի անհավանական մակարդակի եմ հասել, որն արդեն դժվար է բարելավել»,- BBC-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Ֆուտբոլիստը նշել է նաև, որ ցանկանում է խաղալ ևս 5 կամ 6 տարի:









































