Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալն ու կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերսկսել են մարզումները թիմի հետ, որը նախապատրաստվում է Պրիմերայի 11-րդ տուրի «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:
Բեյլը վնասվծք էր ստացել Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը, որը կայացել է հոկտեմբերի 17-ին: Իսկ Կարվախալը, ով վերականգնվել է սրունքաթաթի վնասվածքից, չի խաղացել հոկտեմբերի 4-ից:
Հիշեցնենք՝ «Սևիլիա»-«Ռեալ» հանդիպումը կայանալու է կիրակի՝ նոյեմբերի 8-ին:







































