Եվրոպայի ֆուտբոլի լիգայի խմբային փուլի «Բորուսիա»-«Գաբալա» հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողներին հետաքրքրել է, թե արդյոք հայկական դրոշները մի՞շտ կան դորտմունդյան ակումբի խաղերին:
«Դորտմունդում շատ հայեր են ապրում, ովքեր երբեմն գալիս են մեր թիմի հանդիպմանը: Նրանք սիրում ու աջակցում են Հենրիխ Մխիթարյանին: Այստեղ ոչ միայն հայկական դրոշներ կան»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է «Բորուսիա»-ի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում «Բորուսիա»-ն 4:0 հաշվով ջախջախեց ադրբեջանական «Գաբալա»-ին:








































