Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է սահմանադրական բարեփոխում անցկացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի հանրապետությունն աամբողջովին անցնի կառավարման խորհրդարանական ձևի։
Պետության ղեկավարի խոսքով՝ հիմնական օրենքի ներկայիս տարբերակը չի բացառում այնպիսի իրավիճակների կրկնում, որը ձևավորվել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի կառավարման ժամանակ, երբ իշխանությունը կենտրոնացվել էր մեկ ընտանիքի ձեռքում:
«Պետք է կրճատել նախագահի լիազորություններն ու անցում կատարել խորհրդարանական կառավարման»,-ասել է նա։
Ղրղըզստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականին։









































