Հայտնի է դարձել, որ արդեն 2015 թվականին ԱՄՆ շուկայում կհայտնվի առաջին Wi-Fi-սմարթֆոնը: Նորույթը կթողարկեն Intel-ը և FreedomPop-ը՝ տեղեկացնում է ultramir.net-ը: Սարքի առանձնահատկությունը կդառնա յուրօրինակ մեխանիզմը, որը հնարավորություն կտա ընտրել Wi-Fi կամ բջջային ցանցեր՝ կախված ստացվող ազդանշանից:
Առայժմ հայտնի է միայն, որ սմարթֆոնը Ageofcomp.infoa անլար համացանցի առկայության դեպքում շրջակայքի ավտոմատ սքանավորման հնարավորություն կունենա: Իսկ եթե ազդանշանը բացակայում է, ապա զանգը կկատարվի ստանդարտ ձևով:
Ինչ վերաբերում է տեխնիկական պարամետրերին, ապա գործնականում ոչինչ հայտնի չէ: Սպասվում է, որ սարքը կաշխատի Atom x3 SoFIA հարթակում: Այն կարժենա մոտ 100 դոլար:









































