Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մինչև 30 տարեկան մարդկանց առավել հատուկ է նախանձի զգացումը: Միաժամանակ, այդ զգացումը տարիքի հետ չի անհետաում, պարզապես մարդիկ այն ավելի հազվադեպ են զգում: Այս մասին ասվում է Basic and Applied Social Psychology ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները նաև պարզել են, որ նախանձը կախված չէ սեռից՝ տղամարդիկ և կանայք համանման նախանձով են վերաբերվում ուրիշների հաջողություններին: Նրանք այսպիսի եզրակացությունների են հանգել հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 18-80 տարեկան 900 մարդ: Նրանց հարցրել են՝ արդյոք նրանք երբևէ որևէ մեկին նախանձե՞լ են և արդյոք շարունակո՞ւմ են դա: Համապատասխան տարիքային խմբի ևս 800 մարդուց պարզել են՝ արդյոք իրենք նախանձի առարկա՞ են կամ եղե՞լ են:
Մինչև 30 տարեկան մարդկանց մոտ 80%-ը ասել է, որ տարվա ընթացքում ինչ-որ մեկին նախանձել է: Միաժամանակ, 50 տարեկան և ավելի մեծ մարդկանցից այդ մասին հայտնել է միայն 59%-ը: Գիտնականները պարզել են նաև, որ անցած տարի ինչ-որ մեկին նախանձել է կանանց 79,4%-ը, տղամարդկանց 74,1%-ը:
Այդպիսով հետազոտողները հաստատել են, որ նախանձն ավելի շուտ պայմանավորված է տարիքային ցուցանիշով, քան սեռային:










































