Սիրիական բանակի կողմից Հալեպն արտաքին աշխարհի հետ կապող Ասրիե- Խանասեր մայրուղու ազատագրումից հետո նոյեմբերի 5-ին առաջին բեռնատար մեքենաները Հալեպ են փոխադրել սննդամթերք, բանջարեղեն և վառելանյութ։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ ուղևորատար մեքենաները ևս անվտանգ տեղ են հասել: Սիրիայի վարչապետի հրահանգով՝ առաջիկա օրերին մեծաքանակ վառելանյութ և սննդամթերք կուղարկվի Հալեպ։
Նոյեմբերի 4-ին սիրիական պաշտոնական աղբյուրները հայտարարել էին մայրուղու նկատմամբ լիարժեք վերահսկողության վերականգնման մասին։








































