Գվատեմալայի իշխանությունները որոշել են երկրի քաղաքացիների համար բարձրացնել ամուսնության թույլատրելի տարիքը՝ 18 տարեկան: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ հարցում պնդել են իրավապաշտպան կազմակերպությունները՝ նշելով, որ ամուսնության փոքր տարիքը ձեռնտու է արտասահմանում երեխա վաճառող հանցագործներին, նաև հանգեցնում է դեռահասների շրջանում հղիությունների մեծ թվի:
Մինչև հիմա Գվատեմալայում աղջիկներին թույլատրված էր ամուսնանալ 14, իսկ տղաներին՝ 16 տարեկանից: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն անցած տարի ծնվել է 74 հազար երեխա, որոնց մայրերը եղել են 15-19 տարեկան:









































