Մեծ Բրիտանիայում անցկացվում են արևմտյան երկրների զինված ուժերի զորավարժություններ: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ մանևրումներին, որոնք կավարտվեն ապրիլի 29-ին, կմասնակցեն զինված ուժերի բոլոր երեք ուղղությունները՝ ցամաքային, ծովային և օդային: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: Exercise Joint Warrior անվանումը կրող վարժանքները կանցկացվեն երկրի տարբեր հատվածներում՝ ցամաքում, օդում և ջրում:
Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցեն 9 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Բրազիլիան, Կանադան և Սկանդինավյան երկրները: Զինծառայողների ընդհանուր թիվը հասնում է 13 հազարի, որից 5000-ը ներկայացնում է Մեծ Բրիտանիան:
Մի շարք օպերացիաներ ունեն հակաահաբեկչական ուղղվածություն: Ռազմածովային մանևրումներին կմասնակցի 49 ռազմանավ: