Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն անդրադարձել է Սինայի թերակղզում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։
Charlie Hebdo-ն իր էջերում հրապարակել է երկու ծաղրանկար՝ կապված Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի վթարի հետ։
Ծաղրանկարներից առաջինում պատկերված է ԴԱԻՇ-ի՝ գլուխը ձեռքերի մեջ առած գրոհային, որի վրա թափվում են օդանավի բեկորները։ Պատկերին կից գրված է. «ԴԱԻՇ. ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծությունները»։
Երկրորդ ծաղրանկարը պատկերում է արևային ակնոցներով գանգ՝ կործանված օդանավի ֆոնին։ «Ռուսական բյուջետաին ավիաընկերության վտանգները։ Ես պետք է թռչեի Air Cocaine-ի չվերթով»,- ասվում է կից մեկնաբանությունում, որը հղում է անում ֆրանսիական օդանավի հետ կապված սկանդալային միջադեպին. օդանավում Դոմինիկյան Հանրապետությունում հայտնաբերվել էր ավելի քան 600 կգ կոկաին։










































