Շվեյցարիան մոտ ժամանակներս չի պատրաստվում բացել բանկային ներդրումների գաղտնիքը՝ Matin Dimanche թերթին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարական համադաշնության նախագահ Ուելի Մաուրերը:
Նա հիշեցրել է, որ Շվեյցարիան, ի տարբերություն Լյուքսեմբուրգի, որը պատրաստակամություն էր հայտնել ընդառաջ գնալ Բրյուսելի պահանջներին, չի մտնում ԵՄ-ի մեջ, այդ իսկ պատճառով ոչ մի պատճառ չունի հրաժարվելու բանկային գաղտնիքից, որը իր կարևորությամբ համեմատել է բժշկական գաղտնիքի հետ:
Ուրբաթ ԵՄ ֆինանսների նախարարները քննարկել են ԵՄ անդամ 27 երկրների ներսում բանկային հաշիվների մասին տեղեկատվության ավտոմատ փոխանակման նախագիծը: Նրանց չի հաջողվել համոզել Ավստրիայի ֆինանսների նախարար Մարիա Ֆեկտերին նման քայլի ճշմարտացիության մեջ: