Easyjet բրիտանական ավիաընկերությունը կվերսկսի հաղորդակցությունը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ օդանավակայանի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ ընկերությունը 6 լրացուցիչ թռիչք է կազմակերպում, Եգիպտոսում գտնվող բրիտանացիներին տուն հասցնելու համար:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել էր անել ամեն ինչ, թռիչքների նորմալ ռեժիմը վերականգնելու համար:










































