Սան Ֆրանցիսկոյի ռեստորաններից մեկում թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ընթրել է Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: Սակայն ընթրիքի ժամանակ նա նկատում է, թե ինչպես է անծանոթ տղամարդը վերցնում աթոռին դրված իր հեռախոսը և դուրս գալիս: Նա անմիջապես վեր է թռչում` մի քանի աթոռ շուռ տալով, և վազում է տղայի հետևից: Շուտով նա հասնում է տղային և հետ վերցնում հեռախոսը:
«Երբ ես վերադարձա ռեստորան, ինձ կանգնած ծափահարեցին: Դա շատ հաճելի էր, քանի որ այնտեղ գտնվող բոլոր տղամարդկանց ես ցույց տվեցի, որ թույլ չեմ տա ինձ վիրավորել: Դա աղջիկների հաղթանակն է: Մի վախեցեք ձեզ պաշտպանելու, եթե նույնիսկ աղջիկ եք, եղեք հերոսուհիներ, ոչ թե զոհեր»,- պատմել է նա:
Համացանցում հայտնվել է այդ տեսանյութը, որը նկարահանվել է ռեստորանի տեսավերահսկման խցիկով:











































