Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը որոշել է կատարել Թոնի Ֆերնանդեսին պարտված գրազի պայմանները: Նա պետք է Ֆերնանդեսին պատկանող ավիաընկերության ինքնաթիռում բորտուղեկցորդուհու աշխատանք կատարի:
2010 թ. Բրենսոնը և Ֆերնանդեսը գրազ էին եկել, թե թիմերից որ մեկը Կոնստրուկտորների գավաթում ավելի բարձր տեղ կզբաղեցնի՝ Virgin Racing-ը, թե՞ Lotus Racing-ը: Բրենսոնին պատկանող Virgin Racing-ն ավելի ցածր տեղ է զբաղեցրել, և նա ընդունել է իր պարտությունը:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին Բրենսոնն AirAsia-ի բորտուղեկցորդուհու հագուստով կսպասարկի Մալազիայի ուղևորներին:
Ապրիլի 8-ին միլիարդատերն իր ավիաընկերության՝ Virgin Atlantic Little Red-ի առաջին չվերթով Էդինբուրգ էր ժամանել: Այժմ Virgin-ի ինքնաթիռները մի քանի չվերթներ կկատարեն Բրիտանիայի ներսում՝ Լոնդոնի և Էդինբուրգի, ինչպես նաև Մանչեսթերի և Աբերդինի միջև:
Իր կապը Շոտլանդիայի հետ ցույց տալու համար Բրենսոնը կարմիր քիթլ էր հագել: