Ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականի ծաղրանկարիչ Պատրիկ Չապատեի հերթական ստեղծագործությունը նվիրված է Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակին: Հեղինակը նկարն անվանել է «Ժամանակակից իսլամի փոխվող դեմքը»:
Ծաղրանկարիչը պատկերել է սուլթան Էրդողանին, որը ժողովրդավարությունը խորհրդրանշող քվեատուփը ձեռքին` հայտարարում է, որ դա իրենց այլևս անհրաժեշտ չէ: Էրդողանի սեղանին դրված է քարտեզը, որտեղ նա զինվորականների հետ քննարկում է քրդերի դեմ գործողությունների ծրագիրը:










































