Local Motors ընկերությունը ներկայացրել է 3D-տպագրության տեխնոլոգիայով ստեղծված իր առաջին LM3D Swim էլեկտրամոբիլը: Պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասում SEMA-2015 ավտոմոբիլային ցուցահանդեսի շրջանակներում՝ գրում է Gizmag-ը:
Ներկայումս մեքենան կոնցեպտուալ մոդել է: LM3D Swim-ի արտոնագրումը և անվտանգության փորձարկումները ծրագրված նե 2016թ.:
Local Motors-ի մշակողները նշում են, որ էլեկտրամոբիլում 3D-տպագրության միջոցով ստեղծվել է բոլոր մասերի մոտ 75%-ը: Դա զգալիորեն արագացրել է արտադրության գործընթացը:
Բացի դրանից, նորույթի մոդելային կառուցվածքի շնորհիվ՝ «տպագրված» մասերի հավաքումը ռեկորդային քիչ ժամանակ է պահանջում: Փորձնական նախատիպը թվային մոդելով հավաքվել է ընդամենը մի քանի ամսում: Մոդուլային հավաքման երկրորդ առավելությունը դրա հարաբերական էժանությունն է:
Իսկ LM3D Swim-ի տեխնիկական միջուկի մասին արտադրողն առայժմ ստույգ տեղեկատվություն չի տալիս:
Local Motors-ի մոդուլային էլեկտրամոբիլի նախնական պատվեր կարելի կլինի տալ արդեն 2016թ. գարնանը՝ 53 հազար դոլարով: Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2017թ. սկզբին:















































