Հունաստանն ակնկալում է միջազգային վարկատուների «եռյակի» հետ հերթական համաձայնագիրը կնքել մինչ երկուշաբթի՝ ապրիլի 15-ը: Այս մասին հայտնել է ֆինանսների առաջին փոխնախարար Խրիստոս Ստաիկուրասը: Նշենք, որ «եռյակի» մեջ մտնում է Եվրահանձնաժողովը, Եվրոպական Կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը:
Հունաստանն ու վարկատուները բանակցություններ են անցկացնում հունական բանկերի վերակապիտալացման և պետական օղակից աշխատողների հեռացումների վերաբերյալ: Կողմերը նաև 3-4 մլրդ եվրոյի փոխհատուցման ուղիներ են փնտրում: Այդ գումարից պետբյուջեն կզրկվի առաջիկա երկու տարիներին՝ սպասվածից խորը ռեցեսիայի պատճառով:
Ստաիկուրասի խոսքերով՝ համաձայնագիրը նախատեսում է նոր հարկային համաներում և անշարժ գույքի հարկի տոկոսադրույքների նվազեցում: Իր հերթին, իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող ձախ կենտրոնամետ ՊԱՍՈԿ կուսակցության առաջնորդ Էվանգլոս Վենիզելոսը հայտարարել է,որ կոալիցիայի անդամները համաձայնցրել են վարկատուների առաջարկներն ու սպասում են նրա կողմից համաձայնության մինչ երկուշաբթի երեկո: