Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) հայտարարություն է տարածել նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Իր հայտարարությունում ԺԴԿ-ն «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններին մեղադրել է գաղտնի դաշինք ձևավորելու համար, որի նպատակն այն էր, որ ԺԴԿ-ն չհաղթահարի 10-տոկոսանոց ընտրաշեմը, և ԱԶԿ-ն ստանա ուժեղ կառավարություն։
ԺԴԿ-ն ընդգծել է, որ «Քրդական հարցի» կարգավորմամբ զբաղվելը չպետք է լինի ԱԶԿ-ի մենաշնորհը, որ խորհրդարանում պետք է ձևավորվի համապատասխան հանձնաժողով։ ԺԴԿ-ն ԱԶԿ-ին մեղադրել է կարգավորման գործընթացում հետքայլ կատարելու համար, և որ նոր գումարման խորհրդարանը պետք է ցուցաբերի կամք և զբաղվի կարգավորման գործընթացով։
ԺԴԿ-ն ԱԶԿ-ին նաև մեղադրել է հունիսի 7-ի ընտրություններից հետո երկիրը 5 ամիս տեռորի մթնոլորտում պահելու համար, և չնայած դրան՝ իրենք վերստին հաղթահարեցին ընտրաշեմն ու ներկայացված կլինեն խորհրդարանում։
ԺԴԿ-ն հայտարարել է, որ ԱԶԿ-ն միակուսակցական կառավարություն ստանալու և կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու երազանքն իրականացնելու համար երկիրը վերածել է արյան ծովի։










































