«Արդյո՞ք դուք՝ ինքներդ, համոզված եք սահմանադրական «Այո»-ում, և արդյո՞ք ձեր մարզի բնակչությանը, ժողովրդին հենց այդ սահմանադրական հանրաքվեն էր պետք այսօր». ի պատասխան «Առաջին լրատվական»-ի այս հարցերի՝ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը պատասխանեց. «Ես կարդալով, ուսումնասիրելով Սահմանադրության բոլոր կետերը, համոզված եմ, որ այդ փոփոխությունները մեզ համար, մեր հետագայի համար դրական են լինելու: Ոչ թե միայն մեր մարզի, այլ ամբողջ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար է լավ լինելու: Ես համոզված եմ, որ այս փոփոխությունները դրական ազդեցություն են թողնելու բոլորիս վրա, իմ երեխայի, իմ թոռնիկի վրա»:
Փաստ է, որ Վայոց ձորում էլ արտագաղթը չի կրճատվում, աղքատության տոկոսը չի նվազում, սակայն մարզպետ Հ. Սարգսյանը կոչ է անում լավը, դրականը տեսնել. «Էդքան չի կարելի էլի դրական բաներ չտեսնել: 2015թ. պահածոների գործարան բացվեց, վայոցձորցի երիտասարդ ԱՄՆ-ից եկավ և հետխորհրդային ժամանակներից չգործարկված գործարանը զինեց ժամանակակից տեխնիկայով և վերագործարկեց: Մարդը վստակո՞ւմ է, չէ՞, որ ներդրում է անում: Վստահում են չէ՞, որ Ջերմուկում նոր հյուրանոց են ուզում կառուցել. աշխատատեղեր են բացվում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































