Get Your Guide զբոսաշրջային ծառայությունը ներկայացրել է հայտնի տեսարժան վայրեր մուտք գործելու համար հերթ կանգնելու ժամանակը։ Ոչ ոք չի սիրում հերթ կանգնել, սակայն միլիոնավոր զբոսաշրջիկներ ստիպված են լինում հերթում ժամեր անցկացնել՝ հայտնի զբոսաշրջային վայրեր այցելելու համար՝ հայտնում է Fullpicture պորտալը։
Փարիզի Աստվածամոր տաճար, տարեկան 13 մլն զբոսաշրջիկ, զբոսաշրջիկը ստիպված է հերթում կանգնել 2 ժամ

Լուվր, տարեկան 10 մլն զբոսաշրջիկ (1 ժամ հերթ)

Էյֆելյան աշտարակ, 7 մլն զբոսաշրջիկ (2 ժամ հերթ)

Վերսալյան պալատ, տարեկան 7 մլն զբոսաշրջիկ (2 ժամ հերթ)

Պիզայի աշտարակ, տարեկան 1.2 մլն զբոսաշրջիկ (1 ժամ)

Սուրբ Պետրոսի բազիլիկա, Վատիկան, տարեկան 7 մլն զբոսաշրջիկ (1.5 ժամ)

Սիքստինյան կապելլա, 5 մլն զբոսաշրջիկ (2 ժամ)

Կոլիզեում, 5 մլն զբոսաշրջիկ (2 ժամ)

«Լոնդոնյան աչք», 4 մլն զբոսաշրջիկ (2.5 ժամ)

Վեսթմինսթերյան տաճար, 1.4 մլն զբոսաշրջիկ (30 րոպե)

Լոնդոնյան Թաուեր, 3 մլն զբոսաշրջիկ (1.5 ժամ)

Նյու Յորքի ազատության արձան, 4.2 մլն զբոսաշրջիկ (1.5 ժամ)








































