«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման վերաբերյալ: Այն ավարտվել է «կարմիր սատանաներ»-ի՝ 1:0 հաշվով հաղթանակով:
«Դժվար է խաղալ միայն պաշտպանվող թիմերի դեմ: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց գոլ խփել: Դենիս Լոուն ակումբի լեգենդն է, և ինձ համար մեծ պատիվ է հավասարվել նրան գոլերի քանակով»,- Sky Sports-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ռունին, ինչպես նաև Լոուն 237 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:








































