ԵՄ արտաքին սահմանների անվտանգության հարցերով Frontex գործակալությունն այս տարի գրանցել է ներգաղթյալների կողմից սահմանների անօրինական հատման 800 հազար դեպք։ Այս մասին հայտնում է գործակալության գործադիր տնօրեն Ֆաբրիցե Լեգերին։
Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ ներգաղթյալների ներհոսքն ըստ ամենայնի դեռևս չի հասել իր գագաթնակետին։
Նա եվրոպական երկրներին նաև կոչ է արել հնարավորինս արագ արտաքսել նրանց, ովքեր մերժում են ստացել ապաստանի տրամադրման հարցում։
Այսօր Հունաստանը ներգաղթյալների տեղաբաշխման ԵՄ ծրագրի շրջանակներում Լյուքսեմբուրգ է ուղարկել առաջին 30 հոգանոց խումբը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ միայն վերջին ամսում ծովով Եվրոպա է ժամանել ռեկորդային թվով ներգաղթյալ՝ 218.394 հազար։








































