Մոդելներ Քենդալ Ջենները և Ջիջի Հադիդը առաջին անգամ կմասնակցեն «հրեշտակների» շոուին՝ հայտնում է kp.ua-ն:
Victoria’s Secret-ի ցուցադրությունը, որը տեղի կունենա Նյու Յորքում դեկտեմբերի 8-ին, հյուրերի համար շատ անակնկալներ է պատրաստել: Առաջին անգամ «հրեշտակների»-ի դերով պոդիում կբարձրանան Քենդալ Ջենները և Ջիջի Հադիդը:
«Քարդաշյանների ընտանիք» շոուին մասնակցելուց հետո Քենդալը դարձել է բավականին պահանջված մոդել: Նա արդեն մասնակցել է Marc Jacobs ցուցադրությանը և աշխատել Chanel ու Givenchy բրենդների հետ:












































