Երեքշաբթի օրը ԱՄՆ Կենտուկի նահանգի նահանգապետի ընտրություններում դեմոկրատները 44 տարվա մեջ առաջին անգամ պարտվեցին՝ այդ պաշտոնը զիջելով մրցակից հանրապետականներին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ընտրություններում հաղթել է հանրապետական գործարար Մեթ Բևինը: Նրա մրցակիցն էր դեմոկրատ Ջեք Քոնուեյը, ով երկու ժամկետ զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը:
Դեռևս չեն ներկայացվել ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները արդեն հայտարարում են Բևինի հաղթանակի մասին:









































