Բուխարեստում ավելի քան 25 հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի՝ պահանջելով վարչապետ Վիկտոր Պոնտայի և ներքին գործերի նախարար Գաբրիել Օպրիի հրաժարականը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ցուցարարները կրում են «Ամո՛թ պաշտոնյաներին», «Կոռուպցիան և ագահությունը սպանում են Ռումինիան» գրությամբ ցուցանակներ։
Նշվում է, որ ակցիան կազմակերպվել էր սոցցանցերով։ Ցույցը սկսվել էր քաղաքի տարածքային ղեկավարին պատժելու պահանջով, ով տվել էր Colectiv գիշերային ակումբի աշխատանքի թույլտվություն։ Շաբաթ այնտեղ տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից մահացել է 32 մարդ, մոտ 200 մարդ ուժգին այրվածքներ ու վնասվածքներ է ստացել։
Ցույցերն անցել են ոստիկանության հետ բախումներով։ Ցուցարարները զբաղեցրել են մի քանի փողոցներ և շարժվում են պետական հաստատությունների ուղղությամբ։









































