Հնդկաստանի ինտենսիվ տնտեսական զարգացումը մի քանի պատճառներ ունի: Այս մասին Համաշխարհային տնտեսական ֆորումի էջերում գրել է հնդիկ տնտեսագետ Վիրաջ Մեհթան:
Առաջին պատճառը կայուն կառավարության առկայությունն է, որն անթիվ կառույցային և բյուրոկրատական խոչընդոտների դեմ պայքարի մանդատ ունի: Վերջին հանգամանքները տասնամյակներ շարունակ սահմանափակում էին երկրի տնտեսական աճը:
Երկրորդ պատճառն այն է, որ Հնդկաստանի մակրոտնտեսական նախադրյալներն այժմ ավելի լավն են համարվում, քան չինականները: Այս տարի տնտեսական աճի տեմպերն արագացել են մինչև 7.5 տոկոս, ինչը թույլ կտա արդեն մոտ ապագայում այդ ցուցանիշով շրջանցել Չինաստանին: Արագ աճի նախադրյալները շուկա են ներգրավում նորանոր ներդրողների:







































