The Hill-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, կարծիք է հայտնել, որ նույն կուսակցության մեկ այլ թեկնածու Ջեբ Բուշը պետք է մտածի նախագահական մրցավազքից դուրս գալու մասին։
Թրամփը հայտարարել է, որ Բուշը չունի հաղթանակի հասնելու հնարավորություն. «Բուշը լավ տղա է, սակայն նա չունի շանսեր, հասկանո՞ւմ եք։ Նա պետք է անի այն, ինչ արեց Ուոլքերը։ Բուշը բացարձակապես չունի հաղթանակի հնարավորություններ։ Նա վատնում է իր ժամանակը և շատ փող»։








































