Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքներով՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ) Ստամբուլում պատգամավոր ընտրված Գարո Փայլանը մեկնաբանել է նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքները և մասնավորապես ԺԴԿ-ի կողմից մոտ 1 միլիոն քվե կորցնելը։
Փալյանը հաստատել է, որ կուսակցությունն ավելի քիչ քվեներ է ստացել, քան ակնկալում էր։ Նա հիշեցրել է, որ 2014 թվականի ՏԻՄ ընտրություններում իրենք ստացել են 2.9 միլիոն քվե, և կուսակցությանը հաջողվել է մեկ տարում կրկնապատկել այդ ցուցանիշը։
Հարցին՝ որպես հայ պատգամավոր, ի՞նչ հարցեր է պատրաստվում արծարծել խորհրդարանում, Փայլանը հայտարարել է, որ ինչպես շատ հարցեր՝ Հայկական հարցն էլ է «սառեցվել»։
Փայլանը հայտարարել է, որ ընտրություններից հետո բարձրացնելու են հիմնադրամի ընտրությունների, պատրիարքի ընտրությունների, նրա կարգավիճակի հետ կապված հարցեր։







































