Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետք չէ կապել Եգիպտոսոմ տեղի ունեցած ավիաաղետը Մոսկվայի կողմից Սիրիայում անցկացվող ռազմական գործողության հետ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Ինչ-որ վարկածային մտքերն այդ հարցում անհամատեղելի են»,- ասել է նա։
Պեսկովը նշել է, որ ներկա պահին ոչ մի տեղեկություն չկա տեղի ունեցածում ահաբեկչության նշանների մասին։







































